Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին ընդառաջ ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովը: Այն ներառում է Ուսանողական գիտական օր, «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով, փորձարարական և կլինիկական բժշկության գիտակրթական և կառավարման համակարգի զարգացումներին և բարեփոխումներին միտված քննարկումներ, գիտագործնական հանդիպումներ, ուսանողական և գիտական այլ միջոցառումներ:

Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ումԲացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Մեր միջազգային գիտաժողովը մեկնարկեց «Ուսանողական գիտական օրով»: Ուրախ եմ այս դահլիճում տեսնելու այսքան հետաքրքրված ուսանողներ: Այսօրվա խորագիրն է՝ «Հետազոտի՛ր, բացահայտի՛ր և փոխի՛ր»: Մենք ունենք հին ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել, դրա հետ մեկտեղ պետք է ուսումնասիրենք այն, ինչ ունենք և որոշակի փոփոխություններ իրականացնենք կատարվող հետազոտական աշխատանքներում՝ ներառելով այդ ամենը ուսումնական ծրագրերում»:

Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ումԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հայտնեց, որ Ուսանողական գիտական օրվա ղեկավարումը փոխանցված է ուսանողներին, որոնք նաև մեծ դեր են ունեցել այն կազմակերպելու գործում:

Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ումՆշենք, որ այսօրվա գիտական միջոցառումը բաղկացած էր երկու մասից, որի առաջին մասն իր մեջ ներառում էր օտարերկրյա այնպիսի հայտնի մասնագետների դասախոսություններ, ինչպիսիք են Վահագն Օհանյանը (Հյուսիսարևելյան Օհայոյի բժշկական համալսարան, ԱՄՆ), Բարտ Էգգենը (Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոն, Նիդերլանդներ), Աբրահամ Ավիտալը (ECNP), Գևորգ Հոպայանը (Թագավորական քոլեջ, Մեծ Բրիտանիա), Ուսանողական գիտական օր ԵՊԲՀ-ումՐաֆֆի Ավետիսյանը (Քլիվլենդի կլինիկա, ԱՄՆ): Երկրորդ մասում ԵՊԲՀ 13 ուսանողներ ներկայացրեցին իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքները:

Հիշեցնենք, որ գիտաժողովը կտևի ևս երեք օր և կավարտվի հոկտեմբերի 15-ին:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ